Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ նախագահի հարցաքննության մասին

Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ նախագահի հարցաքննության մասին
27.12.2019 | 13:52

ՍԴ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով՝ ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով: Հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը: Այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին», - ասաց նա: Արծվիկ Մինասյանը նշեց, որ որպես հարցաքննություն ձևակերպված քննչական գործողությունը ցանկացած պահի կարող է վերածվել ուղղակի մեղադրանքի առաջադրման: «Կոչ եմ անում նաև մեր քաղաքացիներին, անօրինական մեթոդներով օրինականության հասնել հնարավոր չէ: Նրանք պիտի բացեն իրենց աչքերն ու տեսնեն, որ այն երազանքների Հայաստանը, որն իրենք ուզում էին ընդամենը մեկ տարի առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում են: Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու իշխանություններին պարտադրեն վերադառնալ սահմանադրական ընթացակարգեր», - ասաց Մինասյանը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ